2014-02-04
Թումո ֆիլմադարանը շարունակում է համաշխարհային մեծության ռեժիսորների ֆիլմերի ցուցադրությունները: Փետրվարին կինոսրահում մեկնարկեց Օտար Իոսելիանիի 80-ամյակին նվիրված ֆիլմերի շարքը:
Մի ամբողջ ամիս Թումո պատանիները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու, այլ նաև քննարկելու աշխարհահռչակ ռեժիսորի աշխատանքները: Ֆիլմաշարի ընթացքում կցուցադրվեն Իոսելիանիի այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Տերրևաթափը», «Լուսնի ընտրյալները», «Եվ Եղիցի Լույս» և բազմաթիվ այլ ֆիլմեր:
Իոսելիանին վրացի կինոռեժիսոր է, ով ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում, նա իր ստեղծագործական կյանքում արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Այս ամիս կինոսրահում տեղի կունենա նաև հատուկ ցուցադրությունների շարք՝ նվիրված ամերիկացի կինոռեժիսոր Ռոբերտ Ֆլոհերթին: