Ռաշոն կրկին Թումոյում

2014-02-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ֆրանսիացի անիմատոր Ատամ Ռաշոն երկրորդ անգամ այցելեց Թումո վարելու մեկամսյա անիմացիոն տեխնիկայի դասընթացներ:

 

Անցած տարի Անգուլեմի հայտնի անիմացիոն դպրոցի շրջանավարտը, Թումոյում վարեց մեկամսյա դասընթաց 2D անիմացիայի հիմունքների վերաբերյալ։ Դասընթացը մասնակիցներին տվեց հիմնային պատկերացում ավանդական անիմացիոն տեխնիկայի վերաբերյալ: Թումո պատանիները թուղթ ու մատիտի օգնությամբ, ստեղծեցին անիմացիոն կադրեր, զարգացնելով ձեռքով նկարելու հիմնական տեխնիկան:

 

Այս դասընթացի նպատակն է ներկայացնել կերպարներին շարժման միջոցով։ Մասնակիցները կստեղծեն իրենց կերպարներին և դիմային արտահայտությունների և դիրքերի միջոցով կբացահայտեն նրանց ներաշխարհը: