Երիտասարդ վավերագրողների աշխատարանը մեկնարկեց

2014-01-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյում Երիտասարդ վավերագրողներ աշխատարանի առաջին օրն էր: 82 դիորդներից ընտրված 21 մասնակիցները հանդիպման ընթացքում ծանոթացան մասնագետների խմբին, ովքեր կուղղորդեն երիտասարդներին իրենց ֆիլմերի ստեղծման ամբողջ ընթացքում, և հնարավորություն ունեցան կիսվելու միմյանց հետ իրենց նախագծերի գաղափարներով և իրականացման մանրամասներով:

 

Մասնագետների խումբը՝ ռեժիսորներ Մարիա Սահակյանը, Արա Շիրինյանը, Արման Երիցյանը և Հարություն Մանսուրյանը, դասընթացի սահմաններում կաշախտեն երիտասարդ վավերագրողների հետ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ֆիլմերի գաղափարների իրականացման ուղղությամբ: Աշխատարանի ընթացքում թիմին կմիանան նաև Հոլանդիայից և Անգլիայից հրավիրված մասնագետներ՝ Լորիս Մովսեսյանը, Շոն Մըքելիստերը:

 

Աշխատարանը կշարունակվի մինչև մայիս ամիսը և կընդգրկի ֆիլմերի երեք հիմնական փուլերը՝ նախարտադրության, արտադրության և հետարտադրություն շրջանը՝ տրամադրելով մասնակիցներին համապատասխան սարքավորումներ:
Մայիս ամսին կայանալիք մրցույթին կներկայացվեն աշխատարանի արդյունքում ստեղծված բոլոր ֆիլմերը: Միջազգային ժյուրին կընտրի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին, որի հեղինակը կարժանանա դրամական պարգևի՝ մասնակցելու միջազգային կինոփառատոնի, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած երկու մասնակիցները կստանան DSLR տեսախցիկ: