2014-02-07
Թումո պատանիների մի խումբ այժմ ամփոփում է Երևանի ֆոտո-քարտեզի ավարտական աշխատանքները:
Երկու ամիս շարունակ պատանիները նկարեցին իրենց ամենօրյա տեղաշարժումների քարտեզը, ստանալով յուրահատուկ նկարների շարք որտեղ պատկերված են Երևանի տարբեր վայրերում կատարված պատկերներ:
Նախագծի ընթացքում պատանիները ուսումնասիրեցին փողոցային լուսանկարչության պատմությանը ինչպես նաև դասական և ժամանակակից փողոցային լուսանկարիչների աշխատանքներին:
Հաջորդ փուլում երիտասարդները լուսանկարեցին, մշակեցին և խմբագրեցին իրենց լուսանկարները, դրանք տեղադրելով հատուկ այս դասընթացի համար ստեղծված կայքում, որտեղ տեղադրված է Երևանի քարտեզը մասնակիցների բոլոր լուսանկարներով:
Փողոցային լուսանկարչության նախագծի կայքը կթողարկվի փետրվար ամսի երկրորդ կեսին: