Լուսանկարչության առաջադեմ դասընթաց

2014-02-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

World Press Photo մրցույթի մրցանակակիր Էրիկ Գրիգորյանը այսօր Թումոյում սկսեց Լուսանկարչության առաջադեմ դասընթաց, որը կտևի չորս շաբաթ:

 

Պատանիները կսովորեն ստեղծել ֆոտոշարքեր՝ ուսումնասիրելով դրանց ստեղծման սկզբունքներն ու փուլերը: Նախ նրանք կընտրեն ֆոտոշարքի թեման, ապա կսկսեն իրենց շարքերը լուսանկարելու գործընթացը: Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա իր ֆոտո պատմությունը, որը կներկայացվի դասընթացի ավարտական ցուցադրությանը:

 

2013 թ ամռանը Էրիկը Բարակ Օբամայի լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանի հետ անցկացրեց լուսանարչության դասընթաց, որի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

taki full article 10 02 2014

 

Լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ աշխարհահռչակ World Press Photo 2002 մրցանակը: Էրիկի վերջին տարիների լուսանկարչական նախագծերից են' «Իրանի փոփոխվող դեմքը», «Բանդա Աչեխի ցունամին և վերջինիս հետևանքները», «Կատրինա փոթորիկը», «Ողնաշարային վնասվածքներն Իրաքում»: Էրիկը համագործակցել է Time, Newsweek, US News, The New York Times և եվրոպական մի շարք ամսագրերի հետ։ Կարդալ ավելին>>