Բեյրութի դպրոցականները Թումոյում

2014-05-27

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր ավելի քան վաթսուն պատանիներ Բեյրութի Ամերիկյան համայնքի դպրոցից իրենց օրն անցկացրին Թումոյում: Շենքով շրջայց կատարելուց և Թումոյի կրթական համակարգին, իր դասընթացներին և նախագծերին ծանոթանալուց հետո, յուրաքանչյուր աշակերտ ընտրեց այսօրվա համար առաջարկված չորս դասընթացներից մեկը:

 

taki full article 27 05 2014

 

Ծրագրավորման, երաժշտության, նկարչության և ֆիլմերի ստեղծման կուրսերը Թումոյի տարվա ընթացքում անցկացված մշտական աշխատարանների կենտրոնացված տարբերակներն են: Այս ոլորտներում մոտ չորս ժամ սովորելուց և աշխատելուց հետո ուսանողները հաջողեցին ստանալ լավ արդյունքներ և մեծ էկրանին ներկայացնել դրանք իրենց դասարանցիներին: