2014-06-09
Հունիսի 30-ից Թումոյում կմեկնարկի ևս մեկ ֆիլմարտադրության դասընթաց, որը կվարի Նյու Յորքում ուսանած ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանը: Դասընթացը նախատեսված է այն Թումո անդամների համար, ովքեր ցանկանում են իրենց ուժերը փորձել որպես սցենարագիր, ռեժիսոր կամ պրոդյուսեր:
Մեկ ամիս տևողությամբ դասընթացի ընթացքում մասնակիցները կկարողանան զարգացնել իրենց գաղափարնեը վերածելով դրանք սցենարի, այնուհետև տեղափոխել դրանք արտադրության փուլ: Դասընաթացը կներառի սցենարի մշակում, դերասանների ընտրություն, նկարահանած նյութերի ցանկավորում, ժամանակացույցի ստեղծում, աշխատանք՝ տեսարանների հետ:
Դասընթացի ավարտին պատանիները համատեղ ուժերով կստեղծեն իրենց կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը: