Տեսախմբագրման արվեստը

2014-06-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Հուլիսի 19-ից օգոստոսի 10-ը Թումոն կհյուրընկալի «Emmy» մրցանակի արժանացած գրող -տեսախմբագիր Տիգրան Մանուկյանին, ով կվարի «Տեսախմբագրման արվեստը» դասընթացը: 


Դասընթացը նախատեսված է ապագա տեսախմբագիրների, ռեժիսորների և պրոդյուսերների համար է, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել պատմությունների զարգացման, անցումների մասին և ստեղծել համոզիչ պատմություններ: Մասնակիցները կծանոթանան տեսախմբագրման զանազան ոճերի, տեսարաններ խմբագրելու ավանդույթներին, կկարողանան  հղկել տեսարանը՝ հեռացնելով ավելորդ տարրերը:

 

Երեք շաբաթ տևողությամբ դասընթացի ընթացքում պատանիները ձեռք կբերեն հիմնային հմտություններ, կկարողանան խմբագրել Adobe Premiere Pro ծրագրով և զատել գլխավոր կադրերը:

 

Տիգրան Մանուկյանը «Emmy» մրցանակի արժանացած գրող-տեսախմբագիր է, ով արդեն 20 տարի ծավալում է իր գործունեությունը ԱՄՆ-ում: Նրա կատարած աշխատանքները օգտագործվել են այնպիսի հեռուստաընկերություններում, ինչպիսիք են՝ PBS, ABC, Discovery, History Channel, National Geographic: