Ոսկե Ծիրանի զրույցներ Թումոյում

2014-07-09

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս տարի Ոսկե Ծիրան Երևանի 11-րդ  միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը: Ամեն ամառ կինոփառատոնին Երևան են գալիս բազմաթիվ ազդեցիկ կինոգործիչներ: Այս տարի փառատոնը նվիրված է լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 ամյակին:

 

Արդեն երրորդ տարին է, ինչ Թումոն նույնպես ներգրավված է փառատոնի եռուզեռի մեջ: Մինչև այսօր, Թումոյում դասախոսություններ, զրույցներ և ֆորումներ են անցկացրել մի շարք հայտնի կինոգործիչներ, ինչպես օրինակ էքսպերիմենտալ վավերագրող Գոդֆրի Ռեջիոն, տրանսմեդիայի մասնագետ Դանիել Կալաբուգը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը և իսպանացի ռեժիսոր Վիկտոր Էրիսեն: Այս տարի Թումոն կհյուրընկալի նմանատիպ զրույցներ և կցուցադրի փառատոնի ծրագրում ներգրավված ուկրաինական պոետիկ կինոյի նմուշներ:

 

Այս տարի առաջին անգամ Թումոյի անվճար ավտոբուսը, որի երթուղին կլինի Մոսկվա կինոթատրոնից մինչև Թումո և հակառակը, կտեղափոխի այցելուներին փառատոնի բոլոր օրերին: 

 

Մանրամասներն այստեղ: