Օր երկրորդ. Ոսկե ծիրանի զրույցներ՝ Քեն Դավիտյան

2014-07-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ոսկե ծիրան կինոփառատոնի զրույցների երկրորդ օրը Թումոն հյուրընկալեց Քեն Դավիտյանին, ով հայտնի է պրոդյուսեր Ազամատի իր դերով Բորատ ֆիլմում: Քենը սկզբում հանդիպեց Թումո պատանիներին և հարցազրույց ունեցավ նրանց հետ՝ խոսելով իր կենսափորձի և կյանքից քաղած դասերի մասին: Հարցազրույցին հաջորդեց հարց ու պատասխան հանդիպումը, որի ընթացքում Դավիտյանը խոսեց իր նախագծերից, կինոաշխարհում 40-ամյա փորձից և իր ձախողումներից ու հաջողություններից:

 

Քենը խոստովանեց, որ իր ամենասիրված դերը Ազամատի դերն էր, քանի որ այն իր համար դռներ բացեց դեպի Հոլիվուդ և դարձրեց հանրաճանաչ մեկ գիշերում: Նա կարևորեց երազանքներին հետևելու և դրանք իրականացնելու համար աշխատելու գործոնը՝ բացատրելով, որ նա ֆիլմերում դերակատարների ընտրմանը մասնակցում էր ամբողջովին կերպարանափոխված: Թումո պատանիները նույնիսկ առաջարկեցին դերասանին աշխատել միասին ապագա նախագծերում, ինչին դերասանը ժպիտով պատասախնեց, որ <<ամեն ինչ էլ հնարավոր է>>:

 

Ոսկե Ծիրան կինոփառատոնի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: