Խելացի ռոբոտները Թումոյում

2014-07-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ Թումոյում ավարտվեց երկու շաբաթ տևողությամբ առաջադեմ ռոբոտաշինության դասընթացը, որը վարեց LEGO Mindstorms –ի փորձագետ ՋոզեՖ Ֆարգասը:

 

Մասնակիցները երկու շաբաթ տևողությամբ դասընթացի ընթացքում աշխատելով ռոբոտների վրա ավելացրեցին կարևոր բաղադրիչներ: Նրանք ստեղծեցին և ծրագրավորեցին ռոբոտների հինգ տարբեր նախագծեր, որոնք և երեկ հանձնվեցին ծնողների և հանրության դատին: Հինգ նախագծերի համար ծրագրավորված յուրաքանչյուր ռոբոտ կատարում էր տարբեր առաջադրանքներ: Նրանցից մեկը գտնում էր լաբիրինթից դուրս գալու ճանապարհը, մյուսը լուծում էր գունավոր խաչբառեր, կապվում Android համակարգի սարքերի հետ՝ Arduino կառավարման հարթակի միջոցով և հաղորդակցվում մարդկային շարժումների հետ՝ Google glass-ի միջոցով:

 

taki full article 25 07 2014

 

Թումոն 2012-ին առաջին անգամ նախաձեռնեց ռոբոտիքսի դասընթացները քաջալերելու Թումո պատանիների հետաքրքրությունը գիտության, տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ուղղությամբ օգտագործելով Լեգոյի տեխնոլոգիան: Այդ օրվանից սկսված պատանիները ունեն հնարավորություն անցնելու դասընթացների երեք փուլերով՝ ռոբոտնների ստեղծման առաջին քայլերից մինչև նրանց ծրագրավորումը և նրանց հավելյալ հատկանիշներ տալը:

 

ՋոզեՖ Ֆարգասը կշարունակի այցելել Երևան և անցկացնել դասընթացներ Թումոյում: