«Ստարտափից դեպի բիզնես» քննարկում Թումոյում

2014-09-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սեպտեմբերի 23-ին ինտերնետ-բիզնես փորձագետ և ներդրող Հայկ Կայսերյանը կվարի ինտերակտիվ քննարկում Թումոյում՝ «Ստարտափից դեպի բիզնես», որն իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ: Կայսերյանը կկիսի ոլրտում իր փորձառությունը Թումոյի լսարանի հետ:

 

Քննարկման ընթացքում, Կայսերյանը կօգտագործի իրական օրինակներ՝ կիսվելով հաջողություններով ու անհաջողություններով գաղափարների մշակման, շուկայի հետազոտման, ռազմավարությունների, ապրանքների մշակման ու հասարակայնության հետ կապերի ստեղծման, ինչպես նաև ֆինանսավորում հայթհայթելու ընթացքում՝ ներկայացնելով այն ամբողջ ճանապարհը, որն անցնում ես ստարտափից դեպի բիզնես:

 

Կայսերյանը KAYWEB միջազգային ընկերությունների և KAYWEB Angels-ի հիմնադիրն է: Նա կատարել է ներդրումներ հազարավոր տեխնոլոգիական ստարտափներիի զարգացման մեջ և այժմ ճանաչված է բազմաթիվ մեդիա բրենդերի կողմից իր աշխատանքի համար:

 

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ժամը 19:30: Գրանցվեք մասնակցության համար այստեղ: