Թումոն մասնակցում է ամենամեծ DigiTec ցուցահանդեսին

2014-09-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոկտեմբերի 3-ին կմեկնարկի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության ամենամյա 3 օրյա DigiTec Expo ցուցահանդեսը, որի շրջանակներում կներկայացվեն տարբեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Թումոն կներկայացնի իր փորձառությունը կրթելու հայ պատանիներին խթանելու ՏՏ ոլորտը Հայաստանում: Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 3-5-ը:

 

130-ից ավելի ՏՏ ոլորտի կազմակերպություններ մասնակցելու են ամենամյա 10-րդ ցուցահանդեսին, ներկայացնելով իրենց աշխատանքները համակարգերի ինտեգրացման, ծրագրերի մշակման և ձևավորման, հեռահաղորդակցման ցանցային խնդիրների լուծման, մոբայլ հավելվածների, խաղերի մշակման և մուլտիմեդիայի ոլորտում: Ցուցահանդեսը արտացոլում է Հայաստանի իրականությունը ինֆորմացիոն և հաղորդակցման ոլորտում և տալիս հնարավորություն տեղացի և միջազգային կազմակերպություններին, ընկերություններին հաճախորդներին կապեր հաստատելու հարթակ: Այս տարի սպասվում է 30,000 ավելի հյուրեր ցուցահանդեսի ընթացքում:

 

Առաջին DigiTec-ը տեղի է ունեցել 2005թ Երևանում և անց է կացվել ամեն աշուն և ամեն տարի մասնակիցների և այցելուները թիվը աճել է: