Ինքնարտահայտման 60 վայրկյան

2014-09-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


OneMinutesJr հիմնադրամի և UNICEF-ի երիտասարդների մեդիայի ղեկավար Chris Schuepp-ի հետ կազմակերպված մեկ շաբաթ տևողությամբ դասընթացն ավարտվեց 22 մեկ րոպե տևողությամբ հոլովակների ստեղծմամբ, որոնցից 10-ը Թումո անդամներ էին իսկ 12-ը հատուկ կարիքներով երեխաներ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունից:


Մասնակիցներին խրախուսվում էր արտահայտել իրենց գաղափարները և բարձրաձայնել իրենց կարծիքները սոցիալական և երեխաների իրավունքների վերաբերյալ: OneMinutesJr հիմնադրամը կրթում է երիտասարդներին իրենց ձայնը հասանելի դարձնելու մուլտիմեդիայի միջոցով՝ գրավելու ուշադրություն միջազգային հարթակներում: Երիտասարդները, ներգրավվում են դեբատների, քննարկումների մեջ սոցիալական ներգրավվածության թեմայի շուրջ ինչպես նաև փորձում ստեղծել կամուրջ մեդիայի, արվեստի և երիտասարդների նախագծերի մեկնարկման ընթացքում:


Երիտասարդները սովորեցին ստեղծել մեկ րոպե տևողությամբ ֆիլմեր, իրենց հետաքրքրող թեմաների շուրջ: Արդյունքները եղան հոլովակների ստեղծումը, որոնք ունեն կարևորագույն կոչեր՝ հատուկ կարիքավոր երեխաների, ընտանիքի, ընկերների, հույսերի և երազանքների վերաբերյալ: