Թումոն` աշխատանքի տոնավաճառին Դիլիջանում

2014-10-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին 30 կազմակերպությունների հետ միասին Թումոն մասնակցեց Լույս հիմնադրամի աշխատանքի տոնավաճառին Դիլիջանում՝ Հայաստանի Կենտրոնական բանկի Թրեյնինգների և հետազոտությունների կենտրոնում:


Տոնավաճառի առաքելությունն էր ստեղծել հայաստանյան առաջատար կազմակերպությունների, միջին և փոքր կազմակերպությունների, ինչպես նաև խոստումնալից սկսնակ մասնագետների միջև ցանց: Հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն ունեցան հանդիպել և շփվել տեղացի և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և ստարտափների ներկայացուցիչների հետ: Նրանք ճանաչեցին հայաստանյան առաջատար գործատուներին և ծանոթացան աշխատանքի համար դիմելու ընթացակարգին:


Մի շարք փոքր, միջին և մեծ ընկերություններ և հետազոտական կենտրոններ ներկայացրեցին իրենց գործունեությունը և առկա հաստիքները՝ ցանկություն հայտնելով գտնելու նոր խոստումնալից աշխատակիցներ:

 

Լույս հիմնադրամը պլանավորում է անցկացնել աշխատանքի տոնավաճառ ամեն տարի՝ համոզվելու, որ գործատուն և աշխատակիցը ունի շփման հարթակ, և նվազեցնելու գործազրկությունը Հայաստանում: