2014-11-10
Անցած շաբաթ Թումոն հյուրընկալեց <<Կրթություն Հայաստան>> կազմակերպության կողմից իրականացված «Սիրելի ուսուցիչ արշավն ամփոփող միջոցառումը: Միջոցառումը տեղեկատվական արշավի մի մաս էր, որի նպատակն էր ևս մեկ անգամ փաստել ուսուցչի կարևորությունը կրթության մեջ:
Աշակերտներին և մրցանակի առաջադրված ուսուցիչներին ողջունեցին «Օրրան» երգչախմբի անդամները: Ցուցադրվեց հոլովակ, որը պատրաստվել էր Թումո պատանիների կողմից, որտեղ երաժիշտ Տիգրան Համասյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Vivacell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը խոսում են իրենց ոգեշնչած ուսուցիչների մասին: Միջոցառման ընթացքում աշակերտները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին՝ նրանց շնորհելով հավաստագրեր, և լուսանկարվեցին՝ որպես հիշատակ օրվա մասին:
<<Կրթություն Հայաստան>> կազմակերպությունը աջակցում և կրթում է երիտասարդ մասնագետների՝ ընդլայնելով հայ պատանիների կրթական հնարավորությունները՝ հավատարիմ մնալով այն գաղափարին, որ չափազանց մեծ է ուսուցչի դերն ու ազդեցությունը աշակերտի կայացման և ստեղծարարության զարգացման համատեքստում: Կազմակերպությունը հավատում է, որ մի օր բոլոր հայ պատանիներն իրենց ամբողջ ներուժը
բացահայտելու հնարավորություն կունենան: