«Ընտանիք. Կյանք.» նախագիծը Թումոյում

2014-11-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Վերջին չորս ամիսների ընթացքում Թումո պատանիները մասնակցում էին գլոբալ համագործակցային նախագծին՝ «Ընտանիք.Կյանք», որը կարևորում է ընտանիքի դերն առօրյայում: Այն ընդգրկում է աշխարհի վաթսուն հաստատություն՝ բոլորն էլ համալսարաններ, բացի Թումոյից: 

 

Նախագիծը ներառում է տարբեր ոլորտներ, ինչպես՝ գեղանկարչություն, ֆոտոլրագրություն, վավերագրական ֆիլմարտադրություն և անիմացիա: Թումո պատանիներն աշխատում են լուսանկարների միջոցով ընտանեկան պատմություններ ստեղծելու ուղղությամբ:

 

Նախագիծը, որը վարում են մրցանակակիր ֆոտոլրագրող Էրիկ Գրիգորյանը և գրող, ուսուցանող Նիրի Աբրահամյանը, հովանավորվում է Սիրաքյուզի համալսարանի Մուլտիմեդիա լուսանկարչության դիզայն բաժնի կողմից: Թումոյի սաներն այժմ ավարտին են հասցնում իրենց արված լուսանկարներին կից պատմությունները դասընթացավար Վիոլետ Գրիգորյանի աջակցությամբ: