Քննարկում ժամանակակից արվեստի մասին

2014-11-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Դեկտեմբերի 3-ին ժամը 19:30-ին դիզայներ և ճարտարապետ Վազգեն Բրուտյանը կանցկացնի քննարկում եվրոպաական նշանակալից արդի ցուցահանդեսների մասին: Նա կանդրադառնա այն հիմնական գաղափարներին և շարժումներին, որոնք առնչվում են արվեստին:

 

Բրուտյանը կկիսվի իր տպավորություններով Վենետիկի այնպիսի ցուցահանդեսների մասին, ինչպիսիք են՝ Ճարտարապետական ցուցահանդեսը Լա Բիենալեում, AZIMUT/H: Continuity and Newness ցուցահանդեսը Գուգենհայմի թանգարանում: Նա նաև կխոսի Փարիզում կայացած ցուցահանդեսների մասին. համաշխարհային ազդեցիկ պատկերասրահների ցուցադրություն FIAC-ում, Մարսել Դուշան, Ֆրանկ Գերրի ցուցահանդեսներ և այլ բազմաթիվ մշտական հավաքածուներ Pompidou կենտրոնում և Լուի Վիտտոնի հիմնադրամում:

 

Դասախոսությունը անց է կացվելու Թումոյում: Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար: