Թումoրքեսթրայի առաջին կապը միջազգային ճանաչում ունեցող արտիստի հետ

2013-01-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի (գուցե և Արևելյան Եվրոպայի) առաջին iPad նվագախումբը, որի ղեկավարն է  կոմպոզիտոր և երաժիշտ Արամ Ռայնը, վերակատարեց Գրեմմի մրցանակի ներկայացված իսպանացի երգչուհի Վեգայի ջազային հայտնի երգը՝ "Mejor Mañana" (Վաղն ավելի լավը կլինի):

 

Ի պատասխան դրա՝ Վեգան դիտեց այդ տեսանյութն ու անձամբ իր շնորհակալությունը հայտնեց Թումoրքեսթրային. «Ես սիրեցի iPad նվագախումբը: Որքան երիտասարդ են և որքան տաղանդավոր: Ես վայելեցի նրանց ժպիտները, երբ նվագում էին իմ երգը: Շնորհակալ եմ: Ես միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ մարդիկ որքան հրաշալի բաներ են անում աշխարհով մեկ»:

 

Թումո կենտրոնի անունից մենք ցանկանում ենք անկեղծորեն շնորհակալություն հայտնել Վեգային իր դրական կարծիքի մասին մեր ուսանողների աշխատանքի վերաբերյալ՝ ցանկանալով նրան լավագույնն իր գործուներության մեջ:

 

Խմբի կազմում – Աննա - առաջին դաշնամուր,  Մարտին – 2-րդ դաշնամուր, Ռոբերտ - սաքսաֆոն, Փեմմի – ստակատտո լարեր, Փիթեր – տրոմբոն, Մարգարիտա -բաս, Սոնա - ֆլեյտա, Լուսե- թավջութակ/լարային գործիքներ, Ապավեն – ռիթմիկ դաշնամուր, Վլադ – թմբուկներ:


Original - Vega "Mejor Mañana"
Vega's official websites:
http://www.vegaoficial.com/
www.facebook.com/vegaoficial