Թումո պատանիները Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթի մասնակիցներ

2013-03-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Թումոյի մի շարք ուսանողներ մասնակցում են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» մրցույթին: Հինգ շաբաթների ընթացքում ուսանողները մշակում և իրականացնում էին իրենց գաղափարները Թալին Ջիվանյանի և Արամ Գյումիշյանի օգնությամբ:

 

Վերջնական փուլում ամեն մեկը ստեղծեց Երևանի զբոսաշրջային տարբերանշանը՝ իր պատկերացմամբ, գաղափարախոսությամբ և խորագրով:

Հանրային քվերակությունն արդեն մեկնարկել է և կտևի մինչև մայիսի 5-ը:

 

Նայի՛ր մրցույթի մասնակիցների աշխատանքները www.iyerevan.am/en/contests/votings/ հասցեով և քվեարկի՛ր քո հավանած դիզայնի օգտին։

 

 logos