Եռաչափ մոդելների կառուցում Թումոյում

2013-04-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ապրիլի 14-ին Թումոսաները, ովքեր մասնակցում էին «Եռաչափ մոդելավորման» աշխատարանին, ընկերների և ծնողների հետ միասին մասնակցեցին եռաչափ մոդելների տպագրության գործընթացին։ Օգտագործելով Թումոյի կողմից տրամադրված սարքավորումները (2 MakerBot Replicator, 2 desktop, 3D տպիչ)`  նրանք նյութավորեցին իրենց գծած մոդելները: Այս աշխատարանը միավորեց խանդավառ մասնակիցներին և ոչ այդքան տեղեկացվածներին՝ նրանց առիթ տալով ստեղծելու սեփական մոդելները եռաչափ հզոր ծրագրաշարով՝ Rhinoceros-ով:

 

 

Նրանցից ոմանք անգամ օգտագործեցին պարամետրային մոդելավորման եղանակը Grasshopper կցորդով (plugin), որը թույլ տվեց պատկերները որոշել մաթեմատիկական մոդելների միջոցով և ձևափոխել դրանց երկրաչափական հատկությունները՝ կիրառելով իրենց նախագծած ալգորիթմները: