Բացահայտենք քաղաքը. երևանյան լուսանկարներ Թումոյում

2013-04-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապրիլի 21-ին Դանիայի դեսպան Պիտեր Լանգերնբերգը և ֆլամանդա-դանիական մշակութային deBuren ինստիտուտի տնօրեն Դորիան վան դեր Բրեմփթը հայտարարեցին «Գրքերի քաղաք Երևան» լուսանկարչական ցուցահանդեսը, որն անցկացվեց Թումոյում: Երևանը որպես քաղաք նկարագրող, ինչպես նաեւ այստեղ կատարվող մեծ փոփոխությունները ցուցադրող լուսանկարները լուսանկարել է բելգիացի լուսանկարիչ Պիտեր-Ժան Դե Փյուն «Գրքերի քաղաք Երևան» ցուցահանդեսի համար:

 

Ցուցահանդեսի բացումից առաջ իտալացի լուսանկարիչ Անդրեա Գալիազոն, ով լուսանկարել էր «Գրքերի քաղաք Վիեննա» ցուցահանդեսի համար, Թումոյում վարեց լուսանկարչական աշխատարան: Մասնակիցների լուսանկարները նույնպես կկազմեն ցուցահանդեսի մի մասնիկը, որ կկայանա ապրիլի 28-ին ժամը 12:00-20:00 Թումոյի գրադարանում: