Bad Boys of Dance խումբը այցելեց Թումո

2013-04-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումո ուսանողները առիթ ունեցան ծանոթանալու աշխարհի ամենահայտնի ժամանակակից պարային խմբերից մեկի՝ Bad Boys of Dance-ի հետ, որը ապրիլի 21-ին հատուկ այցելություն կատարեց Թումո: Այս հրաշալի խմբին հանդիպելու հնարավորությունն ընձեռեց ԱՄՆ դեսպանատունը: Պարողները մեծապես անակնկալի եկան՝ տեսնելով Թումո ուսանողների պարային ներկայացումը:.

 

Bad Boys of Dance-ը հիմնել է ամերիկացի պարող Ռասթա Թոմասը 2007 թ.: Այս հրաշալի պարողները առաջ են մղում պարը ատլետիկ թռիչքներով, անվերջանալի պտույտներով և գրավիչ անհատականությամբ: Bad Boys-ը հանդես է եկել Բրոդվեյում, ֆիլմերում, "Պարենք աստղերի հետ" և “Պարիր թե կարող ես” հեռուստանախագծերում: Նրանք պարել են Էլթոն Ջոնի, Լեդի Գագայի, Սթինգի և այլոց հետ, ինչպես նաև ԱՄՆ միջազգային բալետի մրցույթի բացման ժամանակ: