Թումոյի աղջիկները ՏՀՏ ոլորտում

2013-04-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 25-ին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը մասնակցեց «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» ֆորումին, որը կայացավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

Ավելի քան 200 ավագ դպրոցի աղջիկներ Երևանից մասնակցեցին ֆորումին, իսկ Հայաստանի շրջանների ինֆորմատիկայի ուսուցիչները հնարավորություն ունեցան ֆորումին մասնակցել հեռակա՝ ինտերնետային ուղիղ հեռարձակման միջոցով:

 

Մարի Լու Փափազյանը խոսեց Թումոյում աղջիկների շրջանում  տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների հանդեպ աճող հետաքրքրության և խանդավառության մասին՝ ներկայացնելով մի կարճ տեսանյութ:

 

Սկսած 2011 թ.-ի Թումոյի բացման օրից՝ գրանցված 12-16 տարեկան անդամների թիվը հասել է 5000-ի, որից 2000-ը աղջիկներ են: