Պատանիները ստեղծագործում են Տիգրան Համասյանի հետ համատեղ

2013-04-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի խումբ Թումո պատանիներ հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ միասին հանդես եկան մի շարք երաժշտական իմպրովիզներով:

 

Չորս օր տևած հանդիպումների ընթացքում Թումո պատանիները փորձարկում էին հայկական ազգային մեղեդիները և սովորում էին ստեղծել մեղեդային ու ռիթմիկ երաժշտական համադրություն: Համասյանը խթանում էի նրանց միջից բխող ստեղծարարությունը և դրդում արտահայտել սեփական հույզերը երաժշտության միջոցով: