Ֆոտոպատմությունների ստեղծում Սկաուտ Թուֆանկջյանի հետ

2013-05-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս ամսին Թումոն հյուրընկալեց համաշխարհային համբավ ունեցող ամերիկահայ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանին, ով հայտնի է Օբամայի քարոզարշավի ընթացքում արված իր լուսանկարների շարքով։


Թեպետ նա համբավ է ձեռք բերել՝ լուսանկարների միջոցով փաստագրելով Բարաք Օբամայի քարոզարշավը,  Սկաուտ Թուֆանկջյանն իր կարիերայի մեծ մասն անց է կացրել` աշխատելով Մերձավոր Արեւելքում, այդ թվում` չորս տարի Գազայում։ Նրա գիրքը «Այո, մենք կարող ենք․ Բարաք Օբամայի նախընտրական արշավը պատմություն է ստեղծում»՝  նվիրված 2007-2008 թ․-ի Օբամայի քարոզարշավին, տպագրվեց 2008 թ․-ի դեկտեմբերին և New York Times և LA Times-ի կողմից դասվեց գնայուն գրքերի շարքը՝ վաճառվելով ամսական 55,000 տպաքանակով։

 

Վերջերս նա փաստագրեց Հայիթիի երկրաշարժը եւ աշխատանքներ էր տանում հատուկ նախագծի վրա՝ Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Եթովպիայում եւ Թուրքիայում փաստագրելով հայկական սփյուռքը։

 

Նա ներկայումս աշխատում է Թումո ուսանողների հետ, սովորեցնում նրանց լուսանկարել և  խմբագրել լուսանկարներ Adobe Photoshop-ի միջոցով, և ուղորդում նրանց ստեղծելու իրենց ֆոտոպատմությունները։