Պատանիները կստեղծեն բովանդակություն «հուշամատյան» վեբ կայքի համար

2013-05-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ողջ hուլիս ամսվա ընթացքում Թումո պատանիները ստեղծելու են վեբ բովանդակություն՝ ներկայացնելով հայերի պատմությունը

 

Պատանիները աշխատելու են պատմաբաններ Վահե Թաշճյանի և Էլկե Հարթմենի հետ, ովքեր հանդիսանում են «հուշամատյան» վեբ նախագծի հիմնադիրները․ սա մի նախագիծ է, որը նպատակ ունի վերականգնելու Օսմանյան կայսրության հայկական քաղաքների ու գյուղերի բնակչության կենցաղը։ Մասնակիցները կզարգացնեն հմտություններ պատմագրության մեջ՝ ուսումնասիրություններ կատարելով, հիշողություններ արձանագրելով և պատմություններ կառուցելով։

 
Աշխատարանը, որ կրելու է «Իրեր, որոնք պատմում եմ» վերնագիրը, նպատակ ունի ստեղծելու մի տարածք, որտեղ պատանիները կարող են սովորել, թե ինչպես ճիշտ հարցեր տալ, եւ ստեղծել բովանդակություն վեբի համար։ Մասնակիցները կհավաքեն բանավոր պատմություններ հարցազրույցների միջոցով, հին երգեր եւ հիշողության պարագաներ (հին լուսանկարներ, գրքեր, սպասք, հագուստ եւ այլն), որոնք հնարավոր կլինի գտնել Օսմանյան հայերի, նրանց ազգականների և հարևանների տներում։
 
Աշխատարանի երկրորդ մասում, օգտագործելով վերագտած իրերն ու պատմությունները,  պատանիները կստեղծեն վիզուալ տարրեր «հուշամատյան» կայքի արվեստի ​​պատասխանատու,  արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր Մկրտիչյանի հետ միասին։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես վավերագրել վերականգնված իրերը, վերականգնել նկարներ, ստեղծել ձայնագրություններ ու կարճ անիմացիոն նյութեր։ Վերջնական նպատակն է ստեղծել համապարփակ նյութեր «հուշամատյան» կայքի համար՝ շեշտադրելով Թումոյի հետ համագործակցությունը։

 

Աշխատարանը կվարեն՝

 

Վահե Թաշճյանը, պատմաբան, ծնվել է Լիբանանում: Նա Փարիզում է պաշտպանել իր  դոկտորականը պատմության եւ քաղաքակրթության բնագավառում։ Վահեն բազմաթիվ գիտական ​​հոդվածների եւ գրքերի հեղինակ է։  Նա այժմ ապրում է Բեռլինում և «հուշամատյան» նախագծի ղեկավարն ու գլխավոր խմբագիրն է:

 

Էլկե Հարթմենը, պատմաբան, օսմանագետ, ուսումնասիրել է պատմություն եւ մերձարևելյան/ իսլամական գիտություններ Բեռլինում: Մասնագիտանալով 19 - րդ դարի վերջի և 20 - րդ դարի սկզբի Օսմանյան եւ Արեւմտյան Հայաստանի պատմության մեջ՝ նա կատարել է լայնածավալ ուսումնասիրություններ Օսմանյան պետական ​​արխիվներում՝ օգտվելով նաև մի շարք հայկական աղբյուրներից։  Այժմ նա բնակվում է Բեռլինում և հանդիսանում է «հուշամատյան» ասոցիացիայի նախագահ։

 

Սիլվինա Տեր Մկրտիչյանը ծնվել և մեծացել է Արգենտինայում: 1988 թ․-ից ապրում է Բեռլինու։. Իր արտիստիկ ​​նկրտումներում նա զբաղվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝ ազգային ինքնության բեռը, հիշողությունը, փոքրամասնությունների դերը հասարակության մեջ։ Նրա աշխատանքային ոճը շատ տարաբնույթ է (ինստալյացիաներ, վիդեո, ձայն, երկծավալային պատկերներ, և այլն)։ Նրա աշխատանքները ցուցադրվում են միջազգային հարթակներում և պատկերասրահներում: Սիլվինան  հայ նկարիչների UnderConstruction հարթակի նախաձեռնողն է և 2010 թ․ - ից հանդիսանում է արվեստի գծով ​​տնօրեն houshamadyan.org կայքում։