«Մտածիր ինչպես երեխա»․ TEDxKids@Yerevan-ը կրկին Թումոյում

2013-06-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսին 1-ին` Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Թումոյում կայացավ երկրորդ  TEDxKids@Yerevan միջոցառումը՝ մի հարկի տակ համախմբելով ավելի քան 300  երեխաների Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից՝ իրենց ձայնը լսելի դարձնելով հանրությանը։ «Մտածիր ինչպես երեխա» խորագրի շուրջ 8-18 տարեկան 25 երիտասարդ բանախոսներ, որոնցից 15-ը Թումո կենտրոնի սաներ,  կիսվեցին իրենց հետաքրքիր հայտնագործություններով, պատմություններով, իրենց շրջապատող աշխարհի մասին անհանգստություններով։

 

15 -ամյա Էդուարդ Հակոբյանը, ով արդեն երկու տարի հաճախում է Թումո և հետաքրքրվում է կինոարտադրությամբ, ուզում է դառնալ կինոռեժիսոր։ Նա կիսեց իր հույզերն ու ապրումները կինոյի զարմանահրաշ աշխարհի մասին։ Էդուարդը կիսեց նաև իր մտահոգությունը կինո դիտելու մշակույթի մասին, որն իր կարծիքով դեռևս չի ձևավորված հայ երիտասարդների շրջանում։

 

Իսկ 18-ամյա Նարեկը, ով նույնպես Թումո անդամ է և հետաքրքրվում է տեսախաղերով, փորձեց կոտրել կարծրատիպերը տեսախաղերի բացասական ազդեցության մասին և ներկայացրեց դրանց դրական և ուսուցողական դերը երիտասարդների համար։

 

Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև Թումո պատանիները պարային և երաժշտական  համարներներով՝ նվագելով iPad-ներով։ Իսկ պատանեկան ինտերակտիվ թատրոնի և աճպարարների ներկայացումները ոգևորեցին պատանի հանդիսատեսին՝ ստեղծելով ջերմ և դրական միջավայր:

 

Այս տարի բանախոսների ելույթներին հնարավոր էր հետևել նաև օնլայն՝ ինտերնետային ուղիղ հեռարձակման միջոցով http://kids.tedxyerevan.com/ կայքում։

 

TEDx-ի մասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում․

 

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

 

Իմացիր ավելին TEDx ծրագրի մասին՝ http://www.ted.com/tedx