43 Թումո պատանիներ կերտեցին իրենց ֆոտոպատմությունները

2013-07-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցյալ շաբաթ Թումոյում մեծ շուքով բացվեց լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, որի հեղինակները՝ 12-ից 18 տարեկան 43 պատանիներ, աշխատելով միջազգային մրցանակների արժանացած հայազգի  լուսանկարիչներ Սկաուտ Թուֆանկջյանի և Էրիկ Գրիգորյանի հետ, ստեղծեցին իրենց ֆոտոպատմություների շարքը։

Չորս շաբաթների ընթացքում պատանի մասնակիցները ստեղծում էին իրենց ֆոտոպատումները տարաբնույթ թեմաներով՝ մարդկանց տարակուսած դեմքերից մինչև իրենց իսկ ստեղծած երևակայական աշխարհը։

«Դասընթացն ինձ թույլ տվեց ավելի խորը մտածել լուսանկարելուց առաջ»,- կիսեց իր կարծիքը Սկաուտ Թուֆանկջյանի դասընթացի մասին պատանի մասնակիցներից Անահիտ Թալասյանը։ «Ես սովորեցի՝ ինչպես ճիշտ օգտագործել տեսախցիկը, որը աչքի և առակայի միջև կապուղի է»։

Իսկ 17-ամյա Ինեսա Յոլյանը Էրիկ Գրիգորյանի դասընթացի մասնակիցներից է։ «Այս դասընթացը պարզապես նկարներ անելու մասին չէր։ Մենք սովորում էինք հասկանալ տեխնիկական պահանջները և կերտելու այնպիսի միջավայր, որն ունի յուրահատուկ պատմություն»-ասում է Ինեսան։

Ե՛վ Էրիկ Գրիգորյանը և՛ Սկաուտ Թուֆանկջյանը կայացած լուսանկարիչներ են, և նրանց գործերը հրապարակվել են հայտնի պարբերականներում ՝ Boston Globe, Time, Newsweek, New York Times, Le Monde։ Ժամանակավոր դադար վերցնելով իրենց առօրյա գործերից՝ նրանք հյուրընկալվել էին Թումոյում հայ պատանիների հետ աշխատելու համար։ 

Ցուցահանդեսը բաց է լինելու հանրության համար մինչև հուլիսի 6-ը՝ ամեն օր 12։00 -ից 15։00։