Խաղեր խաղալուց մինչև նրանց ստեղծումը

2013-09-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թոմաս Լորենտը և Վլադիմիր Նաչբաուերը՝ Ֆրանսիայի «Խաղերի և ինտերակտիվ մեդիա» դպրոցից, Թումու պատանիներին ցուցադրում են, որ խաղեր ստեղծելը նույնքան հաճելի է, որքան խաղալը:

 

Այսօր Թումոյում մեկնարկեց մեկ ամիս տևողությամբ խաղերի դասընթացը, որին մասնակցում են 30 Թումո պատանի:

 

Օգտագործելով  Construct 2 խաղային հարթակը՝ մասնակիցներն իրենց ուսուցիչների հետ միասին ուսումնասիրում և սովորում են ստեղծել 2D խաղեր: Ծրագրավորումին և դիզայնին զուգահեռ, մասնակիցները նաև ուսանելու են պատմատախտակի կառուցում, ձայնի համակցումը գրաֆիկային,  խաղային մակարդակների բարդացում:

 

Այս ամենին ծանոթանալուց հետո մասնակիցները կբաժանվեն 2-3 խմբերի և կաշխատեն իրենց սեփական բազմահարթակ խաղերի ստեղծան վրա: