Ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը Թումոյում

2013-11-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն համագործակցելով Հայկական Ալիանս Ֆրանսեզի հետ կազմակերպում է ֆիլմերի դիտում, Թումոյում առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ այսօր:

 

Ցուցադրությանը ներկա գտնվեց Ալիանս Ֆրանսեզ կազմակերպության հաղորդակցման բաժնի ղեկավար Կոնստանս Ռուբիերը, ով ցուցադրությունից առաջ հակիրճ ներկայացրեց ֆիլմերը և պատասխանեց ներկաների հարցերին:

 

Փաստագրական ֆիլմերի ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում ցուցադրվում են ֆրանսիական ֆիլմեր անգլերեն տողատակերով: Այժմ Թումո պատանիներն նույնպես հնարավորություն ունեն միանալու այս իրադարձությանը: Թումոյում մյուս ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին ժամը 17:30-ին: Մուտքն ազատ է բոլորի համար: Ֆիլմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: