Թվիթերի փոխնախագահը միանում է Թումո խորհրդին

2013-11-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թվիթեր սոցցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը դարձավ Թումո խորհրդի անդամ: Գրիգորյանը կկիսի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր տասնամյա փորձն  ու կրթության հանդեպ եռանդը Թումոյի ղեկավարների թիմի հետ:

 

Որպես Թվիթերի ՏՏ ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանր ղեկավարել է Թվիթեր ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա Թվիթեր ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար:

 

Նախքան Թվիթերին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերություն, որը "Business Week" ամսագիրն  անվանել էր 2008 թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև հանդիսանում է "O'Reilly Media"-ի կողմից հրատարակված "TiVo Hacks" գրքի հեղինակը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ «Մեդիա լաբի» նախկին անդամը:

 

2014 թ. գարնանը Գրիգորյանը Թումոյում կղեկավարի ծրագրավորման խորացված աշխատարան՝ օգնելով ընդլայնել Թումոյի ծրագրավորման ոլորտի ուսումնական ծրագիրը: Կարող եք հետևել Րաֆֆի Գրիգորյանի թվիթերի էջին այստեղ: