Նշանների ստեղծման գրաֆիկան

2014-01-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում կրկին մեկնարկել է հիմնական դասընթացների շարքի գրաֆիկ դիզայնի առաջին մակարդակը: Այս դասընթացի ընթացքում Թումո պատանիները ուսումնասիրում են հասարակական վայրերում տեղադրվող նշանների ստեղծման ընթացք և մշակում իրենց սեփական նշանների շարքը:

 

taki full article 16 01 2014

 

Չորս շաբաթում երիտասարդները կուսումնասիրեն վիզուալ հաղորդակցման մեթոդները, նրանց գրաֆիկական տարրերի կառուցման կանոններն ու գործիքները՝ անցնելով պատկերակների ստեղծման բոլոր փուլերը՝ սկսած ընդունված և հաճախ կիրառվող սիմվոլների ուսումնասիրումից մինչև սեփական սիմովոլների արտապատկերումը օգտագործելով ցանցագծերի հիմնօրինակը: Դասընթացի կարևորագույն փուլերից մեկը վեկտորային գրաֆիկայի ծրագրի ուսումնասիրումն է, երկրաչափական մարմինների հետ աշխատանքը և Բեզյեի կորերի կիրառումը Adobe Illustrator ծրագրում:

 

Այս դասընթացը հանդիսանում է կարևորագույն հիմք, այն երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են կայքերի գրաֆիկական, օգտատերերի միջերեսի ձևավորմամբ և գրաֆիկական դիզայնի ոլորտում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով: