Էյզենշտեյնի ֆիլմերի ցուցադրությունը Թումոյում

2014-01-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունվարի 20-30-ը Թումոյի կինոսրահում կցուցադրվեն 20-րդ դարի մեծագույն կինոբեմադրիչ և տեսախմբագրման հիմնադիր Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերի շարքը: Պատանիները հնարավորություն ունեն դիտելու կինոմատոգրաֆիայի դասական դարձած այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են՝ «Գործադուլը», «Հոկտեմբերը», «Պոտյոմկին զրահանավը» «Իվան Ահեղ» ֆիլմի երեք մասերը:

 

taki full article 21 01 2014

 

Թումոյի ֆիլմադարան (cinemateque) նախագծի սահմաններում մշտապես ցուցադրվում են նշանավոր կինոբեմադրիչների աշխատանքները: Ֆիլմերի դիտումը Թումոյի կրթական ծրագրի անբաժան մասն է: Այսպիսով Թումո պատանիները ֆիլմերի միջոցով ծանոթանում են համաշխարհային մեծության արվեստագետների գործունեությանը:

 

Թումո կինոսրահում պատանիները արդեն հասցրել են դիտել այնպիսի համաշխարհային ռեժիսորների աշխատանքներ ինչպիսիք են՝ Ստենլի Կուբրիկը, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Ակիրա Կուրոսավան: Վերջերս Թումոն նշեց նաև Սերգեյ Փարաջանովի 90- ամյակը ցուցադրելով հայտնի ռեժիսորի ֆիլմերը։ Բացի խաղարկային ֆիլմերից Թումոյում ցուցադրվում են նաև անիմացիոն, արվեստի գործիչներին նվիրված ֆիլմեր: Դեկտեմբերին ֆիլմադարանը Մարիա Կալասի ծննդյան 90-ամյա տարելիցի կապակցությամբ ցուցադրեց երգչուհուն նվիրված փաստագրական ֆիլմեր: