Ռոբոտաշինության դասընթացները Թումոյում

2014-01-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այժմ Թումոյում անցկացվում է ռոբոտաշինության դասընթացի երկրորդ մակարդակի դասընթացները: Դասընթացի առաջին մակարդակում պատանիները ծանոթացան այնպիսի եզրույթների, ինչպիսիք են ռոբոտների սենսորները, ռոբոտների կառուցման հիմնական մոդելները և տեսական գիտելիքներ ռոբոտներին բնորոշ ֆիզիկական և մեխանիկական հատկությունների մասին:

 

Իսկ ներկայումս երիտասարդները օգտագործում են իրենց տեսական գիտելիքները' կառուցելով իրական ռոբոտներ՝ հնարավորություն ունենալով նաև ընտրել ռոբոտների արտաքին տեսքը: Այս փուլում մասնակիցները, ծանոթանալով Labview գրաֆիկական ծրագրավորման լեզվի հիմունքներին, սովորում են կառավարել ռոբոտներին: Դասընթացի ավարտին պատանիների պատրաստած ռոբոտները կարող են կատարել հստակ հանձնարարություններ և իրենց առաջ դրված խնդիրներ:

 

Դասընթացն ունի նաև երրորդ առաջադեմ մակարդակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան կրկնապատկելու ռոբոտների արհեստական բանականության բաղադրիչները:

 

Շուտով Թումոն կհյուրընկալի Lego Mindstorms-ի փորձագետ Ժոզեֆ Ֆարգասին, ով կվարի երկշաբաթյա դասընթացներ պատանիների համար: