2014-01-23
Փետրվարի 10-ից Թումոյում սկսվում են ֆոտոլրագրության առաջադեմ մակարդակի դասընթացներ՝ ներկայացված մուլտիմեդիայի համատեքստում,որը վարելու է վավերագիր լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը, ում լուսանկարները հայտվել են այնպիսի հայտնի պարբերականներում ինչպիսիք են՝ Marie Claire-ը, The New York Times-ը, The Sunday Times-ը և World Policy Journal-ը:
Դասընթացի մասնակիցները կզարգացնեն լուսանկարելու իրենց կարողությունները և կծանոթանան լուսանկարներն ու ձայնանյութերը խմբագրելու հիմունքներին: Դասընթացի ընթացքում մասնակիցները ոչ միայն կստանան գործնական գիտելիքներ, այլ հնարավորություն կունենան փնտրել իրենց պատմությունները դրսում, վարել հարցազրույցներ, կատարել ձայնագրություններ եւ անել լուսանկարներ:
Դասընթացի ավարտին ուսանողները կներկայացնեն իրենց լուսանկարած և տեսախմբագրած նկարների շարքը՝ ցուցադրելով լրագրության էթիկայի իրենց ըմբռնումը: Վերջնական արդյունքը կլինի երկու րոպեանոց լուսանկարների պրեզենտացիայի ստեղծումը ձայնային ուղեկցությամբ
Բոլոր հետաքրքրված Թումո պատանիները կարող են դիմել դասընթացի մանրամասներին ծանոթանալով Թումո աշխարհում: