2014-02-12
Անցած տարի Թումոյում մեկնարկեց Սանձահարիր Թումոյի շատրվանները նախագիծը որին արդեն հասցրել են մասնակցել ավելի քան 200 Թումո պատանի: Այս շաբաթ Թումոյում կրկին մեկնարկեց դասընթացը:
Չորս շաբաթների ընթացքում Թումո պատանիները նախագծում և ծրագրավորում են Թումոյի շատրվանների լուսային ծրագիրը JavaScript ծրագրավորման լեզվի միջոցով: Բաժանվելով խմբերի պատանիները ստեղծում են իրենց նախընտրած լուսային շոուն համադրելով այն երաժշտական էլէմենտներով:
Դասընթացի ավարտին մասնակիցները իրականացնում են ցուցադրություն, որի ընթացքում ի ցույց են դնում դասընթացի արդյունքում ստեղծված լուսային շոուն: