Հիփ-հոփ մրցույթը իր կիզակետում է

2014-05-26

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Արդեն չորս օր է, ինչ Soul Street Dance հիփ-հոփ պարողները լցրել են Թումոյի շենքը: Նրանք Ամերիկյան դեսպանատան հետ համատեղ Թումոյի կողմից կազմակերպված «Անսահման հիփ-հոփ» մրցույթի հատուկ հյուրերն են: Ամերիկյան հիփ-հոփ պարողները՝ տեղացի խորեոգրաֆների հետ միասին, վերջին օրերը անցկացրեցին Հայաստանի լավագույն պարողներին ընտրելով:

 

taki full article 26 05 2014 

 

Մրցույթի լսումները տեղի են ունեցել Երևանում՝ մայիսի 23-ին և Վայքում ու Չարենցավանում՝ մայիսի 24-ին: 84 մասնակիցներից ժյուրին ընտրեց 19 պարողների, ովքեր հրավիրվեցին մասնակցել Soul Street Dance-ի վարպետության դասերին և պատրաստվել մեծ գալա համերգին՝ մայիսի 28-ին Թումո Պլազայում: Միջոցառումը կսկսվի ժամը 20:00-ից և ամերիկացի պարողների ներկայացմանը կմասնակցեն նաև տեղացի պարողները: Ներկայացումը կնվագակցվի մի խումբ Թումո ուսանողների կողմից ստեղծված հիփ-հոփ երաժշտությամբ: Հուլիսին՝ հաղթողները կուղևորվեն իրենց գործընկերների մոտ՝ Բաթումի և միասնական ուժերով կկատարեն տարածաշրջանային հիփ-հոփ պարային ներկայացում: