Թումոյի լուսանկարչական մրցույթի հաղթողները հայտնի են

2014-06-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երեկ ամփոփվեցին Tumography առաջին լուսանկարչական մրցույթի արդյունքները: Թումոյի կինոթատրոնում ժամեր շարունակ քննարկվում էին մասնակից լուսանկարները: Ժյուրին՝ փաստագրական լուսանկարիչներ Կարեն Միրզոյանը, Նազիկ Արմենակյանը և արվեստի համադրող Վիգեն Գալստյանը հանրայնորեն գնահատական տվեցին ամսվա ընթացքում ներկայացված 300-ից ավելի աշխատանքներին և ընտրեցին լավագույններին հինգ անվանակարգերում՝ դիմանկար, փաստագրական, ֆոտոպատմություն, բնություն և ազատ:

 

Մրցույթի բոլոր հաղթողների համար հատուկ պատրաստվել էին Tumography շապիկներ, իսկ անվանակարգերի առաջին տեղը զբաղեցրած պատանիները ստացան իրենց ընտրած ուղղություններին համապատասխանող լուսանկարչական գրքեր, որոնք Թումոյին նվիրել էին Լինդա Շայինյանը և Հերբ Ուեբը, ովքեր ոգեշնչվել էին PBS հեռուստաընկերությամբ ցուցադրված Թումոյի մասին պատմող փաստագրական ֆիլմով: Գրքերն են՝ Ալեքս Ուեբի «The Suffering of Light», Սեբաստիաո Սալգադոյի «Workers»-ը, Անսել Ադամսի «400 photographs»-ը, Րիչարդ Ավեդոնի «Evidence: 1944-1994»-ը և հանրահայտ Մագնում լուսանկարչական գործակալության անդամների աշխատանքները ներառող «Magnum Contact Sheets»-ը:

Tumography մրցույթը կունենա իր շարունակությունը ապագայում՝ ներգրավելով էլ ավելի շատ քանակությամբ լուսանկարչությամբ հետաքրքրվող երիտասարդների:

Տեսե՛ք հաղթող լուսանկարները ստորև: