Շարժման խորեոգրաֆիան

2014-06-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երկու ամսվա ինտենսիվ աշխատանքից հետո Մկրտիչ «Մկո» Մալխասյանի վարած դասընթացի արդյունքը՝ «Շարժման խորեոգրաֆիա» կարճ ֆիլմը պատրաստ է: Ապրիլի կեսին 15 Թումո անդամ և դասընթացի ղեկավարները սկսեցին նկարահանումները Թումոյի ներսում և դրսում: 

 

Դասընթացի կոնցեպտն էր հասկանալ շարժման լեզուն՝ նկարահանելով մարդկանց բեմադրված շարժումները: Չորս թիմերին հատկացվել էին առանձին տարածքներ ֆիլմի իրենց հատվածների ստեղծման համար: Թումոյի այգում, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտերում և Թումո պլազայում նկարահանող թիմերը կենտրոնացան երեխաների խաղերի, իսկ Թումոյի ներսում նկարահանողները՝ պատանիների և աշխատակիցների շարժումների վրա:

 

Երեքշաբաթյա դասընթացի մեկ րոպեանոց չորս հոլովակները, որոնք շարժման մեջ ցուցադրում են երեխաների, պատանիների և մեծահասակների, կազմեցին չորս րոպեանոց կարճ ֆիլմ: Թումոյի կինոթատրոնում անցկացված ցուցադրությունից հետո հաղթող ճանաչվեց «կանաչ» թիմը և ստացավ Թումոցու արձանիկ: Ֆիլմը շուտով հասանելի կլինի հանրային դիտման համար: