Թումոն հայտարարում է առաջին անիմացիոն մրցույթը

2014-07-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մայիս ամսին տեղի ունեցած Tumography լուսանկարչական մրցույթի հաջողությունից հետո, Թումոն հայտարարում է առաջին անիմացիոն մրցույթը: Անիմացիան հանդիսանում է Թումոյի ուսումնական կարևորագույն թիրախը: Բացի Թումոյում անցկացվող անիմացիայի մշտական դասընթացներից Թումոն նաև հյուրընկալում է բազմաթիվ անիմատորների Հայաստանից և արտերկրից, ինչպես՝ ֆրանսիացի անիմատոր Ատամ Ռաշոն, Սերժ Ավետիքյանը, և վերջերս Թումոյում հյուրընկալած Լիզ Արթինյանը: Թումո պատանիները հնարավորություն են ունեցել նաև մասնակցելու ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին և հաղթելու Կոնվերս բանկի հայտարարած մրցույթը:


Անիմացիոն մրցույթը մեկնարկում է այսօր և բաց է բոլոր Թումո անդամների համար: Անիմացիաները պետք է լինեն առավելագույնը 15 վայրկյան տևողությամբ և պատկերեն մի կերպարի, որը համտեսում է որևէ համեղ կամ տհաճ բան: Ուղարկված անիմացիոն աշխատանքների ընտրության հիմքում գերակշռողը պետք է լինի որակը, ինչպես՝ ժամաչափի և տարածաչափի ճիշտ կիրառումը, կշռի լավ զգացողությունը, ճկունությունը, համոզիչ լինելն ու արտահայտչականությունը: Հաղթող մասնակիցները կստանան  Չարլզ Սոլոմոնի  “The Art of Frozen” գրքի օրինակը:

Թումոն տարվա ընթացքում ևս կհյուրընկալի փորձառու անիմատորների՝ Pixar ընկերության անիմատոր Զարուհի Գալստյանը, եռաչափ անիմացիոն արվեստագետ Ռոզալին Բաբայանը և Առնաբ Չաուդուրին՝«Արջուն. Ռազմիկ արքայազն» ֆիլմի ռեժիսոր:

Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար հետևեք այս հղմանը