HIVE Start միջոցառումը Թումոյում

2014-07-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 2-ին Թումոյում տեղի ունենցավ Hive Start նախաձեռնության միջոցառումը, որին ներկա գտնվեցին ավելի քան 200 հյուրեր: HIVE հանդիսանում է Հովնանյան հիմանդրամի նախաձեռնություն, որը համաշխարհային առաջին վիրտուալ ցանցն է՝ հայկական startup ընկերությունների տարածման և խթանման հարթակ, որը կամուրջ է հանդիսանում սփյուռքի և Հայստանի միջև՝ խթանելու տնտեսական զարգացումը հայկական գլոբալ համայնքի ներսում:

 

Կազմակերպիչների ողջույնի խոսքից հետո տեղի ունեցան ներկայացումներ Lionsharp Solutions և News Deeply startup ընկերությունների ներկայացուցիչների կողմից: Ներկա հյուրերը, ովքեր ներկայացնում էին տարբեր ընկերություններ, հնարավորություն ունեցան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ:

 

HIVE-ի անդամ կարող են դառնալ տարբեր մասնագետներ, մենթորներ, ձեռներցներ, սկսնակ նախաձեռնողներ: Հարթակը հնարավորություն է տալիս գտնելու մասնագետների ըստ նրանց փորձառության և գործունեության ոլորտի: HIVE-ը նաև իր օգտատերերին առաջարկում է մասնակցելու տարբեր օնլայն և օֆլայն միջոցառումների, ստեղծել նոր կապեր և ռեսուրսներ:

 

Թումոն իր 25 պատանիների հնարավորություն էր ընձեռել մասնակցելու միջոցառմանը՝ ապագայում վիրտուալ ցանցում ներգրավվելու համար: