Ընտանիք փաստագրական լուսանկարչության նախագիծ

2014-07-07

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ֆոտոլրագրող Էրիկ Գրիգորյանը և գրող կրթական ոլորտի  զարգացման մասնագետ Նաիրի Աբրահամյանը վարում են նոր հինգամսյա նախագիծ « Ընտանիքի փաստագրական լուսանկարների շարք» անվամբ: Նախագիծը, որը մաս է կազմում  Սիրաքյուսի համալսարանի լուսանկարչության և դիզայնի բաժնի և Ալեքսիա հիմնադրամի  միտում ունի ստանալ հայկական ընտանիքի առօրյա կյանքի պատկերը: Ընտանիք եզրույթ շատ անձնական հասկացություն է, որը դարձնում է դրա փաստագրումը ավելի հետաքրրիր և պարգևատրող:

 

Լուսանկարների և բառերի միջոցով յուրաքանչյուր մասնակից կստեղծի իր սեփական ընտանիքի պատկերը նշելով ընտանիքի անդամների ներկայությունը կամ բացակայությունը: Եվ քանի որ ընտանիք բառը  կարող է ունենալ բազմաթիվ ընկալումներ, պատանիները հարցազրույց կվերցնեն ընտանիքի անդամներից բացահայտելով իրենց նոր գծեր: Բացի լուսանկարներից դասընթացի մասնակիցները կլրացնեն իրենց ընտանիքի պատմությունները իրենց ստեղծած խոսաշարի միջոցով: