Արտադրական դիզայնը Թումոյում

2014-07-21

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսի 17-ին Թումոյում տեղի ունեցավ <<Արտադրական դիզայն>> ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված են Թումոյի առաջին արտադրական դիզայնի վերաբերյալ դասընթացի արդյունքները: Դասընթաց ի ղեկավար Վազգեն Բրուտյանի ղեկավարությամբ 25 Թումո պատանիներ ստեղծեցին ժամանակակից արադրանքներ՝ սկսած աքսեսուարներից մինչև տան պարագաներ:


Նախագիծը իրականցվեց երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները ուսումնասիրեցին հայկական զարդանախշեր: Իրենց հետազոտություններում ընդգրկելով տարբեր աղբյուրներ՝ հայկական ճարտարապետությունից, խաչքարերից, մանրանկարչությունից, ասեղնագործությունից, գորգերից և մշակութային այլ իրերից: Երկրորդ փուլում ընտրված պատկերներին տրվել են արդի գրաֆիկական լուծումներ: Այնուհետև, ընտրելով որոշակի հայկական գրաֆիկական պատկերներ, ստեղծել են մի շարք կիրառական իրեր: Պատանիների ստեղծած կոնցեպտները ցուցադրվեցին Թումոյում՝ գետնի և պատերի վրա տեղադրված էկրանների միջոցով: Ցուցահանդեսը բաց էր հանրության համար և գրավեց մեծաքանակ հյուրերի:

 

full taki 21 07 2014

 

Վազգեն Բրուտյանը սովորել է արվեստ, ճարտարապետություն և իր աշխատանքներում օգտագործում է այդ երկու ոլորտներում ձեռք բերած հմտությունները: Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում և ցուցասրահներում:

 

Ցուցահանդեսը բաց է մեկ շաբաթ բոլոր ցանկացողների համար: