Կամավորություն Թումոյում

2014-07-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն եւ Birthright Armenia-ն 2012թ. ապրիլից կնքեցին համաձայնագիր հյուրընկալելու կամավորներ սփյուռքից, ովքեր հետաքրքրված են աշխատելու Թումոյի ուսումնական ոլորտներից մեկում: Այդ օրվանից բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ կատարել են կամավորական աշխատանքներ լուսանկարչության, երաժշտության, գրաֆիկ դիզայնի եւ վերջերս էլ բիզնեսի զարգացման ոլորտում: 

 

Birthright-ի կամավոր եւ UC Բերքլի համալսարանի շրջանավարտ Թանիա Սարկիսյանը այժմ աշխատում է Թումոյում՝ մշակելով բիզնես ծրագիր Թումոն ընդլայնելու Հայաստանի տարբեր շրջաններում: Թանիան նախկինում աշխատել է PricewaterhouseCoopers եւ Warner Brothers ընկերություններում ՝ կատարելով ռազմավարական վերլուծություններ: Նա Հայաստանում առաջին անգամ է եւ արդեն մտադրված է MIT համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը ավարտելուց հետո տեղափոխվել Հայաստան եւ աշխատել նորարական ծրագրերի վրա ուսումնական ոլորտում:

 

Հետաքրքրված եք կամավորությա՞մբ Թումոյում, լրացրեք այս հայտադիմումը: