Թումոյի ամառային ճամբարն ամփոփ

2014-07-30

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս տարի 100 պատանի աշխարհի տարբեր ծայրերից մասնակցեց Թումոյի ամառային ճամբարին: Նախապատրաստությունները սկսվեցին Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ դրամահավաք—թեյախմության կազմկակերպմամբ, որի ընթացքում հավաքվեցին հանգանակություններ՝ հովանավորելու Հայաստանի հեռավոր գյուղերի պատանիներին: 

 

Հեռավոր գյուղերից 74 պատանի  հնարավորություն ստացան մասնակցելու ճամբարին և ուսումնասիրելու ռոբոտաշինություն, ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, երաժշտություն և ֆիլմերի ստեղծում: Երրորդ և չորրորդ շաբաթվա ճամբարականները հնարավորություն ունեցան մասնակցելու Lego Mindstorms-ի մասնագետ Ջոզեֆ Ֆարգասի առաջադեմ երկօրյա դասընթացին: 

 

Ի հավելումն այս ամենի՝ պատանիները նաև հնարավորություն ունեցան շրջագայելու Հայաստանի տարբեր վայրերում՝ հավաքելով նյութեր իրենց նախագծերի համար: Յուրաքանչյուր շաբաթվա վերջ մասնակիցներն ունեցան ներկայացումներ, որտեղ ցուցադրեցին իրենց աշխատանքների արդյունքները: Թումոյի ամառային ճամբարն արդեն անցկացվում է երկրորդ տարին և հյուրընկալել է պատանիներ տարբեր երկրներից, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Հունաստանը, Իսպանիան և Ռուսաստանը:

 

Թումոյի ամառային ճամբարը ավելի կենսախինդ դարձավ կամավորների շնորհիվ, ովքեր ճամբարի ամբողջ ընթացքում աջակցեցին ճամբարականներին: Թումոյում կամավորական աշխատանքների մասին կարող եք տեղեկանալ այստեղ: