Կերպարների անիմացիա՝ գաղափարից մինչև իրականացում

2014-08-07

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Pixar ընկերության անիմացիոն կերպարների մասնագետ Զարուհի Գալստյանը վերջերս Թումոյում ավարտեց Անիմացիոն կերպարների ստեղծման դասընթացը: Մասնակիցները սովորեցին կերպարների ստեղծման հիմունքները՝ փորձելով ստեղծել յուրաքանչյուրին իր առանձնահատկությամբ և իր սեփական պատմությամբ:

 

Դասընթացը սկսվեց ուրվագծերի և ուրվանկարների ստեղծման հիմունքներից: Դասընթացը ներառեց անիմացիոն կերպարի ստեղծման ամբողջ ընթացքը: Photoshop ծրագրի օգնությամբ պատանիները կենտրոնացան կերպաների շարժումների մշակման վրա ստեղծելով Հովհաննես Թումանյանի Նազար կերպարի իրենց անիմացիոն տարբերակը: Մասնակիցները ավարտել են իրենց կերպարների ստեղծման առաջին փուլը և կավարտեն նրանց սեպտեմբերին: Ներքևում կարող եք տեսնել մի քանի կերպարների սկզբնական տեսքը, իսկ ամբողջական կերպարները կցուցադրվեն սեպտեմբեր ամսին կայանալիք ցուցահանդեսին:

 

Զարուհի Գալստյանը Կալիֆորնիայի կերպարվեստի ինստիտուտի շրջանավարտ է: Նա աշխատել է Փիքսարի անիմացիոն ստուդիայում՝ որպես կերպարային ձևավորող՝ ներգրավելով "Toy Story 3" անիմացիայի աշխատանքներում: Ինչպես նաև աշխատել է Դիսնեյի Toon Studios-ում: