Ինչպե՞ս ստեղծել անիմացիա

2014-08-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մրցանակակիր անիմատոր, ռեժիսոր և մանկավարժ Գարի Շվարցը կվարի ինտենսիվ, պրակտիկ դասընթաց Թումոյում: Բոլոր հետաքրքրված Թումո անդամները կարող են դիմել սկսնակ և միջին մակարդակներով անցկացվող դասընթացին, որի վերնագիրն է՝ «Ինչպե՞ս ստեղծել անիմացիա»:

Դասընթացների սկզբում մասնակիցները կկենտրոնանան անիմացիայի շրջանների և մետամորֆոզների վրա: Ապա նրանք կհամագործակցեն՝ ստեղծելով անիմացված կադրեր մեկը մյուսի նկարներից: Պատրաստ նկարները կնկարահանվեն անիմացիոն խցիկներով՝ ստանալով վերջնական տեսք: Ուսանողները նաև փորձարկումներ կանեն կտրատված թղթով և LunchBox DV, Boinx iStopMotion և Dragonframe ծրագրերով՝ ստանալով գնահատականներ Շվարցի կողմից:

 

Գարի Շվարցը Single Frame Films-ի հիմնադիրն է: Նա եղել է Disney Pictures, Sesame Street, MTV, Fox Television և Corporation for Public Broadcasting in the U.S ընկերությունների մի շարք անիմացիաների ձևավորողն ու ռեժիսորը: Այժմ նա դասախոս է University of Michigan School of Art and Design-ում: Նրա Kinetic Cinema քանդակները, ինստալյացիաները և ֆիլմերը ցուցադրվել են լավագույն միջազգային թանգարաններում և պատկերասրահներում: