Ամառային տոն Թումոյում

2014-08-15

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի պատանիներն ու աշխատակիցները տոնեցին Թումոյի երրորդ տարեդարձը՝ մասնակցելով զվարճանքներով լի դիկսո երեկոիյթին 70-ականների ոճով: Միջոցառումից առաջ տեղի ունեցավ հարց ու պատասխան «Capital Cities» խմբի երգիչ ՍեպուհՍիմոնյանի հետ, որից հետո պատանիները հավաքվեցին Թումո պլազայում՝ մասնակցլու Սեպուհի առաջին ելույթին Հայաստանում:

 

Երեկույթի մասնակիցները լուսանկարվեցին 70-ականների իրենց հանդերձանքով հատուկ լուսանկարչական տաղավարում, իսկ մրցույթի վերջում հայտարարվեց հաղթողի անունը, ով պարգևատրվեց 70-ականների հիթերի հավաքածու-ձայնասկավառակ:

 

2 Taki 15 08 2014

 

DJ Դեյլի երաժշտության ներքո հավաքվածները զվարճացան երեկոյի ընթացքում, իսկ Թումոյում բրեյքդանսի դասընթացի մասնակիցները Թումո պլազան լցրեցին 70-ականների շնչով՝ ցուցադրելով հանդիսատեսին 70-ականներին բնորոշ պարային շարժումներ:

 

Թումոն պաշտոնապես արձակուրդում կլինի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Հիմնական դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 8-ից: