Արտահայտվիր մեկ րոպեում

2014-09-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր, Թումո Դիլիջանում մեկնարկեց OneMinutesJr հիմնադրամի մեկ շաբաթանոց դասընթացը, որը վարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդության մեդիա հարցերի համակարգող Կրիս Շուեփը: Հիմնադրամը խրախուսում է երիտասարդներին ամբողջ աշխարհում՝ արտահայտելու իրենց կարծիքը և իրենց ձայնը լսելի դարձնելու:

 

Դասընթացի թեման սոցիալական ներգրավումն է և երեխաների իրավունքները: Տաս պատանի Թումո Դիլիջանից և հատուկ կարիքներով տաս պատանի <<Հույսի կամուրջ>>-ից կսովորեն ճանաչել և պաշտպանել իրենց իրավունքները մուլտիմեդիա գործիքների միջոցով՝ արտադրելով մեր րոպեանոց տեսանյութեր իրենց ձայնը լսելի դրաձնելու միջազգային հանրությանը: Նրանք կսովորեն՝ ինչպես տեսանյութ ստեղծել ոչ-ֆորմալ կրթության միջոցով՝ խթանելով նրանց ստեղծագործականությունը և նորարարությունը: Մասնակիցները կհմտանան վիդեո արտադրության մեջ, քանի որ նրանց հնարավորություն կտրվի պարզ արտահայտել միտքը և տպավարություն թողնել ընդամենը մեկ րոպեում:

 

Վիդեոարտադրությանը զուգահեռ պատանիները կմասնակցեն քննարկումների սոցիալական ներգրավվածության թեմայի շուրջ՝ հասկանալով, թե ինչպես է հնարավոր մեդիայի, արվեստի և երիտասարադների միջև բացը լրացնել:.